ԿԻՆ: Հիվանդություններ
Ձվարանների ապոպլեքսիա (հանկարծակի պատռում). morevmankan.am
![Ձվարանների ապոպլեքսիա (հանկարծակի պատռում). morevmankan.am Ձվարանների ապոպլեքսիա (հանկարծակի պատռում). morevmankan.am](up/article/big/file_62067_7550452.jpg)
Ապոպլեքսիան ձվարանում հանկարծակի արյունազեղումն է, որն ուղեկցվում է նրա հյուսվածքի ամբողջականության խախտումով և արյունահոսությամբ դեպի որովայնի խոռոչ: Այն անվանում են նաև հեմատոմա, ինֆարկտ, ձվարանի պատռում:
Արտահայտվում է որովայնի ստորին հատվածի սուր ցավով, բուժառուի վիճակն արագ վատանում է և պահանջում անհապաղ, անհետաձգելի օգնություն:
Դիտվում է գինեկոլոգիական հիվանդների մինչև 0,5-2,5 տոկոսի մոտ և կազմում է սուր գինեկոլոգիական բոլոր հիվանդությունների 1/3 տոկոսը: Որպես կանոն, լինում է 20-35 տարեկան կանանց մոտ, բայց կարող է հանդիպել և դեռահասների շրջանում:
Պատճառները
Ձվարանի ապոպլեքսիան կապված է օվարիալ հյուսվածքի առանձնահատկության հետ:
Նպաստող գործոններ են ձվարանային անոթների թափանցելիության խանգարումը և որովայնի խոռոչի օրգանների արյան շրջանառության յուրահատկությունը:
Ձվարանի պատռումն առաջանում է նրա հյուսվածքի սկլերոտիկ և դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով: Այդ փոփոխությունները կարող են զարգանալ ձվարանների երակների վարիկոզ լայնացման, փողերի բորբոքման, պոլիկիստոզ ձվարանների, աբորտների ֆոնին:
Ձվազատման դեղորայքային խթանումը նույնպես բարձրացնում է ապոպլեքսիայի հնարավորությունը, քանի որ նպաստում է դեղին մարմնի առաջացման:
Ապոպլեքսիայի անմիջական պատճառներն են.
- Որովայնի վնասվածքները (տրավմաները), հարվածները
- Ներորովայնային ճնշման բարձրացումը՝ շատ մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով
- Չափազանց ակտիվ կամ ընդհատված սեռական ակտը
- Ակտիվ ձիավարությունը
- Անզգույշ ներլվացումը կամ այլ ներհեշտոցային միջամտությունը
- Օրալ հակաբեղմնավորիչների ընդունման կտրուկ դադարեցումը
- Ձվարանների կիստաները կամ կպումները փոքր կոնքում:
- Ձվարանի դեղին մարմնի կիստայի պատռումը:
Պատճառ կարող են լինել նաև արգանդի ոչ ճիշտ դիրքը, ուռուցքով ճնշումը ձվարանի վրա և այլն:
Ձվարանի ապոպլեքսիայի և դաշտանային ցիկլի միջև ուղղակի կապ չկա, սակայն, համաձայն վիճակագրության, 90 տոկոս բուժառուների մոտ ձվարանի ապոպլեքսիան լինում է դաշտանային ցիկլի մեջտեղում կամ երկրորդ կեսում, և ավելի հաճախ տուժում է աջ ձվարանը, որտեղ արյան շրջանառությունն ավելի ակտիվ է:
Դասակարգումը
Ձվարանների ապոպլեքսիան լինում է.
- Անեմիկ /հեմոռագիկ/, որը բնորոշվում է դեպի որովայնի խոռոչ արյունահոսության ախտանշանների գերակայմամբ
- Ցավային, որի ժամանակ առկա է սուր ցավ, բայց չկա ներքին արյունահոսություն /արյունահոսությունը ձվարանի ներսում է/
- Խառը, երբ համատեղված են առաջին երկու ձևերը
Ըստ ծանրության աստիճանի՝ տարբերում են.
- Առաջին աստիճան- մինչև 150 մլ արյուն /թեթև/
- Երկրորդ աստիճան –մինչև 500 մլ արյուն /միջին/
- Երրորդ աստիճան – 500 մլ-ից ավելի /ծանր/
Հիվանդության ախտանշանները
Ձվարանի պատռման ախտանշանները հիմնականում սկսվում են սուր՝ ուժեղ ցավային արտահայտությամբ: Ցավը տեղակայվում է որովայնի ստորին հատվածում՝ ախտահարված ձվարանի կողմում: Թեթև ձևի ժամանակ դիտվում է աննշան արյան կորուստ, թեթև գունատություն, բերանի չորություն, թուլություն, գլխապտույտ:
Միջին աստիճանի դեպքում թվարկված ախտանշաններին ավելանում է ճնշման անկումը:
Արյան մեծ կորստի ժամանակ զարգանում է ծանր ձևը, երբ արտահայտված են մաշկի և լորձաթաղանթների գունատություն, նկատելի ընկնում է զարկերակային ճնշումը, լինում է թելանման պուլս, գիտակցության կորուստ:
Անեմիկ ձևի ժամանակ դիտվում է գլխապտույտ, թուլություն, գիտակցության կորուստ, արյունային արտադրություն սեռական ուղիներից: Ցավը հաճախ ճառագայթում է դեպի արտաքին սեռական օրգաններ, հետանցք, սրբան, ոտքեր և այլն: Ցավային ձևի ժամանակ ցավը չի ճառագայթում, բայց լինում է սրտխառնոց, փսխում:
Ախտորոշումը
Ախտորոշումն իրականացվում է անամնեզի, զննման և հետազոտությունների հիման վրա:
Հետազոտման կարևոր մեթոդ է փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ-ն:
Արգանդի և ուղիղ աղու միջև տարածությունից վերցրած պունկտատում արյան առկայությունը հաստատում է ապոպլեքսիան:
Բուժումը
Կոնսերվատիվ բուժում անցկացվում է միայն հիվանդանոցային պայմաններում՝ միայն ցավային ձևի ժամանակ և երբ արյան կորուստը չի գերազանցում 150 մլ-ը: Անհրաժեշտ է ապահովել հանգիստ, սառը դնել որովայնի ստորին հատվածում, արյունահոսությունը կանգնեցնող դեղեր, սպազմոլիտիկներ, վիտամիններ:
Եթե արյունահոսության ախտանշաններն աճում են, վիրահատական միջամտությունն անխուսափելի է: Այն կատարվում է լապարասկոպիկ եղանակով, փորձում են կատարել հնարավորինս պահպանողական: Երբեմն կատարվում է վնասված անոթի կոագուլացիա, ձվարանի ռեզեկցիա, պատռվածքի կար կամ ձվարանի հեռացում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am](up/article/small/file_63374_4054380.jpg)
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYKwjh47' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384